Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
13.02.2015 | 00:38

...թե ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի Արևմուտքից ստանա հերթական վարկերը։ Սակայն դրա համար պետք է ապահովել վարկատու կազմակերպությունների մի շարք պահանջներ։ Այսպես. կառավարությունը պետք է ապահովի «Եհովայի վկաներ» կազմակերպության հրապարակային քարոզչությունը մայրաքաղաքի ամենաբանուկ հատվածներում։ Ասվածի վկայությունն է քարոզչական վահանակների տեղակայումը, ժողովրդի բնութագրմամբ` Գումի շուկայի հատվածում, Բաղրամյան պողոտայի առանձին հատվածներում և այլուր։ Օրեր առաջ քարոզիչները վահանակ են տեղադրել Մաշտոցի պողոտայի այն հատվածում, որտեղ պետք է տեղադրվի ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը։

Դիտվել է՝ 2245

Մեկնաբանություններ